ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am
Արտամարմնական բեղմնավորման (ԱՄԲ) ամենատարածված տարատեսակը, որն ամբողջ աշխարհում կատարում են տասնյակ հազարավոր զույգերի, ո՛չ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է նույնիսկ նվազեցնել հաջող բեղմնավորման շանսերը, զգուշացնում է Human Reproduction ամսագրի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Հանս Էվերսը:
Նրա խոսքով, շատ բժիշկներ գերագնահատում են սպերմատոզոիդի ինտրոցիտոպլազմատիկ ներարկում կոչվող (ICSI) միջամտության արդյունավետությունը, որն իրականում ծախսատար է եւ քիչ արդյունավետ: Պրոֆեսորը քննադատության է ենթարկել ԱՄԲ կլինիկաներին այդ թանկարժեք միջամտություններն այն զույգերին կատարելու համար, ովքեր դրանցից որեւէ օգուտ չեն ստանում:
ICSI-ը միջամտություն է, որի դեպքում ձվաբջջի մեջ մեկ սպերմատոզոիդ է մտցվում: Դա օգտագործվում է այն դեպքում, երբ տղամարդու մոտ անպտղություն է ախտորոշվում եւ նա սպերմատոզոիդների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Միայն 2010-ին ICSI-ով 455 000 զույգ է անցել:
Ընտանեկան զույգերի 30-40 տոկոսի մոտ բեղմնավորման խնդիրները կապված են տղամարդու կողմից անպտղության հետ, այդ պատճառով գիտնականները համարում են, որ ICSI-ը պետք է անցնի ԱՄԲ կլինիկաների հիվանդների ոչ ավելի, քան 40 տոկոսը: Սակայն իրականում բժիշկները շատ հաճախ այդ մեթոդն են օգտագործում նույնիսկ այն դեպքում, եթե բեղմնավորման խնդիրների պատճառները կապված չեն տղամարդկային առողջության հետ: Պրոֆեսոր Էվերսն ընդգծել է, որ նման դեպքերում թերապիան, որի արժեքը մեկ ցիկլի համար մինչեւ 2500 դոլար է կազմում, քիչ արդյունավետ է: Այն նույնիսկ նվազեցնում է արդյունավետ բեղմնավորման շանսերը: Որոշ փորձագետներ կասկածում են, որ կլինիկաները դիտավորյալ են նման միջամտություններ իրականացնում` սեփական եկամուտն ավելացնելու համար:
Կարդացեք նաև
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր չափանիշներ է սահմանել, որոնց համաձայն` անպտղություն հասկացողությունն ընդլայնվում է և դասվում է հաշմանդամության շարքին: Այս մասին հայտնում Daily Express-ը...
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
Անպտուղ ամուսնության տարածվածությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ. «Անպտուղ ամուսնության տարածվածությունը 90-ականներին կազմել է 23.4 տոկոս...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYAzUS3d' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403